Մտքի ուժը

Կորոնավիրուս․ սովորակա՞ն, թե՞ արտասովոր վիրուս․ «Մտքի ուժը»

Աշխարհը արտակարգ դրության մեջ պահող կորոնավիրուսն իրականում վիրուսի սովորական տեսակ է։

Գիտնականները պնդում են՝ պետք է պարզապես տարրական կանոններ պահպանել։ Այլ տեսակի շատ վիրուսների հետ ապրում ենք հաշտ ու համերաշխ, կողք-կողքի։ Կորոնավիրոսի հետ դեռ չենք հաշտվել, բայց կհաշտվենք, հատկապես, որ կյանք կա ինչպես կորոնավիրուսից հետո, այնպես էլ կորոնավիրուսի ընթացքում։

Կորոնավիրուսը գրիպի վիրուսի նման մի բան է՝ փաստում են գիտնականները և հավելում, որ այնպես չէ, որ եթե վիրուսը մտել է մարդու օրգանիզմ, մարդը պետք է մահանա։ Մարդու օրգանիզմն ունի իմունային համակարգ, որը պայքարում է վիրուսների դեմ։

Թույլ իմունային համակարգ կամ ուղեկցող հիվանդություններ ունեցողները միշտ հարվածի տակ են, քանի որ օրգանիզմը չի կարողանում միաժամանակ մի քանի ուղղությամբ պայքարել։ Վիրուսները անընդհատ մուտացիայի են ենթարկվում։

Back to top button