ԿարևորՀասարակություն

Ինչպես է գործում տեղորոշման համակարգը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել վարակակրի հետ շփում ունեցող անձանց տեղորոշման համակարգի վերաբերյալ։ Տեսանյությում ներկայացվում է, թե  ինչու է վարակակրի հետ շփում ունեցող անձանց տեղորոշման համակարգը կորոնավիրուսի դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնում:

Ազգային ժողովը մարտի 31-ի նիստում ընդունել էր կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել մարդկանց հեռախոսազանգերը։

Back to top button