ԿարևորՏնտեսական

Ավելի քան 120 ՓՄՁ պետական աջակցությունից օգտվելու համար արդեն հայտ է ներկայացրել

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում արդեն ավելի քան 120  փոքր ու միջին ձեռնարկություն է դիմել ՀՀ կառավարությանը՝  աջակցություն ստանալու համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողներին ասել է, որ դեռ պետք է պարզել՝ նրանք որքանո՞վ են բավարարում սահմանված պահանջներին, ունե՞ն արդյոք հարկային և վարկային կարգապահություն:

«Այս երկու օրում երրորդ միջոցառման՝ փոքր ու միջին բիզնեսին աջակցության գործիքի շրջանակում, այդ կազմակերպություններից արդեն ստացել ենք 120-ից ավելի դիմումներ: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 1,4 մլրդ դրամը գերազանցող վարկային պահանջ»:

Աջակցությանից կարող են օգտվել 2019 թվականին 24-500 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող կազմակերպությունները, որոնք չեն ունեցել ժամկետանց վարկային և հարկային պարտավորություններ: Աջակցության համար կարող են դիմել մշակող արդյունաբերության, կացության, հանրային սննդի, փոխադրումների, պահեստային տնտեսության, զբոսաշրջային ծառայությունների, առողջապահական ծառայությունների, սպասարկման այլ ծառայություներում գործող ՓՄՁ-ները:

Վարկերը տրամադրվում են 3 տարով, առաջին երեկու տարին կլինեն անտոկոս: 3-րդ տարվա համար կգործի 12 տոկոս տոկոսադրույք, օգտվողներն առաջին 6 ամսվա ընթացքում կունենան հնարավորություն չմարել վարկերը:  Այս միջոցները կարող են օգտագործվել աշխատավարձի վճարման համար ոչ ավել, քան 3 ամիս, պետական համայնքային բյուջե հարկեր և տուրքեր պարտադիր վճարումներ անելու համար, հումքի գնման և ներմուծման համար` պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի Հայաստանում, ինչպես նաև՝ հանրային ծառայությունների վճարման և վարձակալական վճարումների համար:

Back to top button