ԿարևորՀասարակություն

Արցախի զորամասերում, մարտական հենակետերում ախտահանիչ աշխատանքներն ակտիվ փուլում են

Թալիշում ՊԲ հրամանատարության մասնակցությամբ անցկացրած խորհրդակցության ժամանակ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին զեկուցվել է նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելող համալիր միջոցառումների ընթացքի մասին: Այս մասին հայտնում է Արցախ/Տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը:

Զորամասերում, մարտական հենակետերում, վարչական շենքերում իրականացվող ախտահանիչ աշխատանքներն ակտիվ փուլում են, հատուկ ուշադրություն է դարձվում սննդի ապահովման գործընթացին ու դրա ապահովմամբ և սպասարկմամբ զբաղվող անձնանց առողջական վիճակին:
Նախագահին զեկուցվել է, որ անհրաժեշտ բուժպարագաների, դեղորայքի հետ կապված խնդիրներ չկան, ավելին՝ առավել մեծացվել ու մեծացվում են առկա պահուստները:

Նախագահը նշել է, որ կառավարությունն ըստ անհրաժեշտություն լրացուցիչ միջոցներ կհատկացնի:

Back to top button