ԿարևորՀասարակություն

Արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։

Ըստ խոսնակի՝ 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։

«Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա»,- գրել է Նիկողոսյանը։

Back to top button