ԿարևորՀասարակություն

Ապարան համայնքի ծրագիրը հավանության է արժանացել ՀԲ-ի կողմից. համայնքին շնորհվել է «Գործող անդամի» կարգավիճակ

Ապարան համայնքի կողմից մշակված տեղական տնտեսական զարգացման ծրագիրը գնահատվել է Համաշխարհային բանկի փորձագետների կողմից և արժանացել հավանության` որպես «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի պահանջներին համապատասխան ծրագիր։  Ապարան համայնքին շնորհվել է «Գործող անդամի» կարգավիճակ։ Այս մասին հայտնում է Ապարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը:

ՀՀՏԶ քարտուղարությունը շատ բարձր է գնահատել Ապարանի համայնքապետարանի համագործակցության պատրաստակամությունը և իրականացրած աշխատանքը։ ՀՀՏԶ քարտուղարությունը պատրաստ է տրամադրել Ծրագրի շրջանակում նախատեսված աջակցման բոլոր գործիքները՝ տեղական տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված բոլոր գործողությունները հաջողությամբ իրականացնելու համար։

«Ակնկալում ենք հետագա արդյունավետ համագործակցություն»,- նշված է Ապարանի համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում։

«Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը (ՀՀՏԶ) Եվրոպական միության նախաձեռնություն է, որը գործարկվել է 2017թ. հունվարին Արևելյան գործընկերության շրջանակում: Նախաձեռնության հիմնական նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրների համայնքներին և նրանց ղեկավարներին՝ դառնալու տեղական մակարդակում տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման ակտիվ նախաձեռնող՝ սեփական կարողությունների, տեխնիկական հմտությունների զարգացման և մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ճանապարհով:

Back to top button