ԿարևորՀասարակություն

ԱԱՏՄ-ն արդեն հեռահար ջերմաչափիչ սարք ունի

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է ջերմաչափիչ նոր սարք, որը համալրել է տեսչական մարմնի տեխնիկական բազան և թույլ է տալիս ջերմաչափել ՀՀ օդային և ցամաքային սահմանը հատող ցանկացած անձի, հայտնում են ԱԱՏՄ-ից:

Նոր ջերմաչափը տեղադրվել է ՀՀ ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետում` բարելավելու ընթացիկ աշխատանքը։ Այն ապահովում է հեռահար ավտոմատ ջերմաչափում, ինչը թույլ է տալիս պարզել` ՀՀ մուտք գործող ուղևորահոսքում ջերմող անձ կա՞, թե՞ ոչ։

Ըստ ընթացակարգի՝ ջերմող անձինք առանձնացվում են մյուս ուղևորներից, և ուսումնասիրվում է նրանց օրգանիզմում վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությունը։

Back to top button