ԿարևորՏնտեսական

Պետական բյուջեի եկամուտները 30-35 %-ով ավելացնելու իմ խոստումը գերակատարված է. Նիկոլ Փաշինյան

Պետական բյուջեի 2020 թվականի առաջին եռամսյակի եկամուտները 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել են 110 միլիարդ դրամով, կամ 46 տոկոսով:

«Այսպիսով արձանագրենք. մեկ երկու տարում պետական բյուջեի եկամուտները 30-35 տոկոսով ավելացնելու իմ նախահեղափոխական խոստումը 18, 19 թվականների եւ 20 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գերակատարված է:

Կորոնավիրուսն, իհարկե, առաջիկա շրջանի համար իր փոփոխությունները կբերի: Բայց մենք կհաղթենք»,-գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում:

Back to top button