ԿարևորՀասարակություն

Քառօրյա պատերազմից չորս տարի անց

Չորս տարի առաջ` 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, հակառակորդի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև ծավալվեց քառօրյա պատերազմ:

Առավել թեժ մարտեր ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։

Ադրբեջանը փորձեց արագ հաղթանակի հասնել՝ առաջին գծում կուտակած զինտեխնիկայի միջոցով փորձ կատարելով ճեղքել մեր ինքնապաշտպանությունը, այնուհետև միջանցքով տանկերի միջոցով ներթափանցել թիկունք և առաջ շարժվել դեպի Արցախի խորքը:

Ադրբեջանական կողմը հարվածներ էր հասցնում նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով ապրիլի 2-ին զոհվեցին և վիրավորվեցին նաև երեխաներ. դպրոց գնալու ճանապարհին ականակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվեց 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա ծանր վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց:

Ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերից զոհվեց 110, վիրավորվեց 121 զինծառայող և կամավոր:

Այսօր մենք հիշում ենք նրանց, ում մահը կյանք տվեց հազարավոր մարդկանց։

Back to top button