Ռետրո ակումբ

Պոետ, թե՞ երաժիշտ․ Բոբ Դիլըն․ «Ռետրո ակումբ»

Մի առիթով լեգենդար Բոբ Դիլընն ասել է, որ երբ դիտում է լուրերի թողարկումները, հասկանում է, որ աշխարհը ղեկավարում են մարդիկ, ովքեր երբեք երաժշտություն չեն լսում:

Պոետ, թե՞ երաժիշտ, այս հարցը մեր այսօրվա հերոսին շատ անգամ են տվել։ Վերանայելով այս արտիստի հին ու նոր հարցազրույցները, վստահաբար կարող ենք ասել, որ նա իրեն միշտ էլ երաժիշտ է համարել: Դրանցից մեկում նույնիսկ ասել է. «Ես ինձ պոետ չեմ համարում, որովհետև այդ բառն ինձ դուր չի գալիս․․․պոե՛տ: Կարող եք ինձ ճոճաձողին պտտվող մարմնամարզիկ համարել»:

Մինչդեռ առաջին հերթին լեգենդար երաժիշտ լինելով հանդերձ՝ նա անխոս նաև մեծ պոետ է, և դա փաստում են ոչ միայն երգերը, այլև գրքերը, բանաստեղծական ժողովածուները, վերջերս էլ՝ Նոբելյան մրցանակաբաշխության խորհուրդը:

Նրա լավագույն երգերից շատերը դարձել են ազատության, անկախության, քաղաքացիական իրավունքների համար պայքարի ու հակապատերազմական շարժման հիմներ:

Ցուցադրել ավելի
Back to top button