ԿարևորՏնտեսական

ԵՄ-ն կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար 51 մլն եվրո կտրամադրի Հայաստանին

Եվրոպական միությունը 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԵՄ գրասենյակը:

«Այն ներառում է մասնավորապես՝ 18 մլն. եվրո նոր ֆոնդեր և ընթացիկ ֆոնդերից 33 մլն. եվրո վերաբաշխում՝ բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և հումանիտար օգնության տրամադրման նպատակով:

Ավելին կհատկացվի տարածաշրջանային կարևոր բանկային գործիքների և ծրագրերի հետագա վերաբաշխման միջոցով»,- ասված է հայտարարության մեջ։

🇪🇺🤝🇦🇲 Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին:❗️51 մլն. եվրո աջակցություն Հայաստանին՝ կորոնավիրուսային…

Gepostet von European Union in Armenia am Donnerstag, 2. April 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close