ԿարևորՄտքերի խաչմերուկ

«Առաջնագծում» բուժաշխատողներ են․ ինչպես չկրկնել Իսպանիայի փորձը

«Աշխարհի փորձը ցույց տվեց, որ առաջնագծում կանգնած բուժանձնակազմը բավականին անպաշտպան է, և Հայաստանը որոշակի ժամանակ ուներ պատրաստվելու համար», — նշում է «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակ Կարեն Ավագյանը՝ ընդգծելով բուժաշխատողների պաշտպանության հարցին խիստ պատասխանատու մոտենալու անհրաժեշտությունը։

«Բուժաշխատողների  վարակումը  կարող է անկանխատեսելի  հետևանքեր ունենալ և խիստ բացասաբար անդրադառնալ վարակի դեմ պայքարի ողջ գործընթացի վրա»,- շարունակում է տնտեսագետը՝ հիշեցնելով Իսպանիայի օրինակը․

«անհրաժեշտ արտահագուստ չունենալու պատճառով բուժանձնակազմը ստիպված էր լինում օգտագործել կոմունալ ծառայությունների աշխատակիցների արտահագուստը, և ոչ լիարժեք բժշկական արտահագուստի պատճառով էլ ունեցան  մի քանի հազար վարակված բուժաշխատողներ։ Ընդ որում՝ խոսքը նաև ամբուլատոր, շտապ օգնության բժիշկների մասին է»։

Կարեն Ավագյանը վարակի դեմ պայքարի շրջանակներում խիստ անհրաժեշտ է համարում նաև արտակարգ պայմաններում ծառայություն իրականացնող ոստիկաններին ապահովել որակյալ արտահագուստով և պաշտպանիչ միջոցներով։

«Բուժանձնակազմի գերծանրաբեռնված աշխատելու պատճառով անհրաժեշտ է ունենալ նաև  բուժաշխատողների պահեստային կազմ, հայտնաբերել մարդկանց, որոնք ստացել են համապատասխան կրթություն։ Բուժակի գործառույթներ  կարող են նաև իրանակացնել այն անձինք, որոնք բուհերում քաղպաշպանություն են անցել»,- ասում է Ավագյանը։

Տնտեսագետը մատնանշում է նաև միակ ոլորտը, որն այս տարի «չի կանգնի»:

«Դա գյուղատնտեսական ոլորտն է, ուստի նորմալ բերք ապահովելու համար մեր ջրամբարները պետք է լիքը լինեն, գյուղատնտեսությունը ջրի պակաս չունենա։ Առաջ է գալիս սերմացուի խնդիրը, հուսամ՝ կառավաչությունը ջանքեր կգործադրի և կապահովի գյուղացուն սերմացուով»,- շարունակում է Կարեն Ավագյանը՝ կանխատեսելով, որ հենց գյուղոլորտն է լինելու ռեալ ներդրումային դաշտերից մեկը։

«Անհրաժեշտ է մեր քաղաքացիներին օժանդակել ավելի շատ ցանքատարածքներ, բանջարաբոստանային կուլտուրաներ մշակելու հարցում։ Պետք շահագրգռել նրանց հարկադիր պարապուրդի շաբաթներին, հնարավոր է՝ նաև ամիսներին,  զբաղվել գյուղմթերի արտադրությամբ», — կարծում է տնտեսագետը։

Ցուցադրել ավելի
Back to top button