Սփյուռքի ձայնը

ԱՄԷ-ում ամեն անգամ զանգահարելուց առաջ պետությունը արաբերենով և անգլերենով հիշեցնում է տանը մնալու մասին․ «Սփյուռքի ձայնը»

  • ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը ողջունել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին ԱՄՆ-ի վարչակազմի կողմից տրամադրած աջակցության համար:
  • Բերյո Հայոց թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել հանդիպում՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների իրականացման համար:
  • Անթիլիասի մայրավանքում մատուցվել է Սուրբ պատարագ: Արամ Առաջին կաթողիկոսը իր պատգամն է հղել համայն հայությանը:
  • Թուրքիայի նախագահ Էրդողանը պետք է պատժվի միջազգային քրեական դատարանի կողմից: Օրեր առաջ Թուքիայի նախագահ Էրդողանի գրասենյակը նամակ է ուղարկել կրոնական փոքրամասնությունների առաջնոդներին և պարտադրել ստորագրել այն: Նամակում նշում է, որ Թուրքիան միայնակ է պայքարում միջազգային ահաբեկչության դեմ: Սակայն միջազգային լրատվամիջոցները փաստում են, որ Թուրքիան Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների առաջին աջակցողներից է: Թեման մանրամասնում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:
  • Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքում հայ առաքելական եկեղեցիներում և կրթօջախներում դադարեցվել են արարողություններն ու դասընթացները: Ինչպե՞ս է տուրիզմի գոտի հանդիասացող Դուբայը հաղթահարում ճգնաժամը, ի՞նչ միջոցներ են ընտրվել բնակչության անվտանգության համար. Հեռախոսակապ «Ռադիոայգ» հայկական առցանց ռադիոկայանի պատասխանատու Շաքե Մանգասարյանի հետ:
Ցուցադրել ավելի
Back to top button
Close