ԿարևորՀասարակություն

«Նորք» ինֆեկցիոնում մահ է գրանցվել

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։

Ըստ խոսնակի՝ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։

«Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկողոսյանը։

Back to top button