ԿարևորՄշակույթ

Հատուկ շոու՝ «Եվրատեսիլ 2020»-ի փոխարեն

Կորոնավիրուսի պատճառով «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթի չեղարկումից հետո կազմակերպիչները որոշել են այն անցկացնել օնլայն համերգի տարբերակով։ Ինչպես տեղեկացնում է միջազգային մրցույթի պաշտոնական կայքը, օնլայն համերգը կկայանա մայիսի 16-ին և կտևի շուրջ 2 ժամ:

Ոչ մրցութային օնլայն-ռեժիմով համերգին ելույթ կունենան ինչպես 2020 թվականի, այնպես էլ նախորդ տարիների լավագույն մասնակիցները:

Համերգը կհեռարձակվի Եվրատեսիլի YouTube-ի պաշտոնական ալիքով: Երգի մրցույթը պետք է կայանար Ռոտերդամում:

«Մենք ուզում ենք միավորել Եվրոպան հեռուստատեսային յուրահատուկ այս թողարկմամբ: Կոչ ենք անում հեռարձակող ընկերություններին և մյուս երկրներին ցուցադրել այն՝ միասնության և միավորման ոգով»,- գրել են կազմակերպիչները:

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Back to top button