ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Լավ ընտրություններ՝ ռիսկային իրավիճակում․ ԱԺ պատգամավորը արցախյան ընտրությունների մասին

Արցախում տեղի ունեցած   ընտրությունների ընթացքը, չնայած ռիսկային իրավիճակին,  փաստում  է Արցախի՝ ժողովրդավարական երկիր լինելու իրողությունը՝  համոզված է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւ Հայրապետյանը։

Ըստ նրա՝ մասնակցության բարձր մակարդակը վկայում է, որ մարդիկ քաղաքացիական բարձր գիտակցությամբ են վերաբերվում ընտրություններին և որ որևէ վարակ չի կարող  հետ պահել արցախցուն քաղաքացիական պարտքը կատարելու պատասխանատվությունից։

«Ռիսկը մեծ էր, բայց ընտրությունները լավ կազմակերպվեցին՝ ի տարբերություն մեկ ամիս առաջ Ադրբեջանում կայացած խայտառակ ընտրությունների», – ասում է։

ԵԱՀԿ  հայտարարությունն, ըստ պատգամավորի,  նշանակում, է, որ այդ կազմակերպությունն ի գիտություն է ընդունել կայացած ընտրությունները։

Ժողովրդավարական ընտրությունները կասկածի տակ դնող  ԵՄ հայտարարությունը  պատգամավորն անհասկանալի և անտրամաբանական է որակում։

Այդպիսով՝ ԵՄ–ն հարցականի տակ է դնում  ժողովրդավարական արժեհամակարգը, որի ամրապնդման ուղղությամբ ջանքեր է ներդնում ՝  ասում է պատգամավորը և հավելում․ «Եթե ԵՄ–ն չի ճանաչում Արցախում կայացած ընտրությունները, ապա պետք է հիշի, որ հենց Արցախում ընտրությունների միջոցով ընտրված նախագահն է հանդիպում ԵԱՀԿ ՄԽ–ի հետ»։

Back to top button