ԿարևորՀասարակություն

Սուրբ Գրիգոր Լուսավորչից՝ Նորք ինֆեկցիոն

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը մարտ ամսից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել բժիշկների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի աշխատակիցների և շտապօգնության մեքենայի վարորդների: Հայտնում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին աշխատանքային գործուղման մեջ են բժիշկ ռեանիմատոլոգ` Արմեն Ասլանյանը, Տիգրան Վարդանյանը, Սամվել Միրիբյանը, սրտաբան Նոնա Ասատրյանը, հոգեբան Արթուր Եղիազարյանը, բուժքույր` վերակենդանացման բաժանմունքից`Աննա Սուքիասյանը, Ինեսսա Սուքիասյանը, Շուշանիկ Մարտիրոսյանը, Մարիամ Աբրահամյանը, Մարինե Համբարձումյանը, Ելենա Ալեքսանյանը

«Նորք» ինֆեկցիոն հիվանադանոցում պարբերաբար խորհրդատվություններ են մատուցում` Նեֆրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Սոնյա Փալանջյանը, Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Սերգեյ Միրզոյանը, վիրաբույժ  Տիգրան Բաբասյանը, ուրոլոգ Ղուկաս Մովսիսյանը, Գաստրոսկոպիստ Արտյոմ Դանիելյանը:

Back to top button