ԿարևորՀասարակություն

Որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից՝ դիմելով ապօրինությունների

Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։ Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մարտի 31-ին Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվել է համապատասխան արձանագրություն։

«Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում զերծ մնալ ապօրինություններից և խստագույնս պահպանել արտակարգ դրության կանոնները»,- նշված է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրությունում:

Back to top button