ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսով վարակված Վայոց ձորի բնակիչը եղել է կարանտինային ռեժիմում

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում:

«Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռևս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի ունեցել: Ուստի հորդորում եմ խուճապի չմատնվել, պահպանել հանգստություն»,- գրել է նա։

Back to top button