Էկոսֆերա

«Էկո-մեդիա» ցանցն ահազանգում է՝ լուսան է սպանվել․ «Էկոսֆերա»

«Էկո-մեդիա» ցանցն ահազանգում է`լուսան է սպանվել: Եվրոպական լուսանի անկման հանգամանքները պարզվում են:

ՀՀ դատախազությունը կքննի Դալմայի այգիների խնդրի վերաբերյալ Հանրային բնապահպանական դատարանի վճիռը

«Էկո-մեդիա» լրագրողական ցանցը օգտատերերից տեսանյութ է ստացել, որում սատկած երիտասարդ Եվրոպական լուսան է պատկերված։ Ըստ աղբյուրի՝ լուսանի մարմինը Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում տեղակայված FPWC կազմակերպության տարածքի մոտ է գտնվում՝ Վեդի գետի մոտ։

«Էկո-մեդիան» դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, ՀՀ Արարատի մարզպետարանին, ոստիկանությանը՝ կոչ անելով պարզել, թե ի՞նչ հանգամանքներում է կենդանին սպանվել և արդյոք որսագողության զո՞հ է։
Տարածքը տեսահսկվում է նշված FPWC կազմակերպության կողմից: Ճանապարհը տանում է դեպի Խոսրովի պետական արգելոց։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձագանքել է այսօր հրապարակված տեսանյութին, որում սատկած երիտասարդ Եվրոպական լուսան է պատկերված:

««Էկո Մեդիա» լրագրողական ցանցի կողմից տարածած տեսանյութի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի և Խոսրովի անտառ պետական արգելոցի աշխատակիցները փաստի առթիվ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն։ Կենդանու անկման հանգամանքները պարզելու նպատակով կիրականացվի մասնագիտական փորձաքննություն»,- հայտնում են տեսչական մարմնից:

Ցուցադրել ավելի
Back to top button