ԿարևորՀասարակություն

Դիմակները, ձեռնոցները, օգտագործված անձեռոցիկները պետք է նետել փակ աղբամանի մեջ

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտը» զգուշացնում է՝ COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված իրավիճակում օգտագործված անհատական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դիմակները և ձեռնոցները արգելվում է նետել ճանապարհներին կամ ճանապարհամերձ տարածքում։

Նմանատիպ վարքը հանգեցնում է վարակի տարածմանը և համաճարակային իրավիճակի վատթարացմանը: Դիմակները, ձեռնոցները, ինչպես նաև օգտագործված անձեռոցիկները պետք է նետել փակ աղբամանի մեջ:
«Ճանապարհային դեպարտամենտը» նաև տեղեկացնում է, որ կապալառու կազմակերպություններն իրականացնում են ճանապարհներին թափված աղբի մաքրման աշխատանքներ:

Back to top button