ԿարևորՔաղաքական

Ընտրությունների նախնական արդյունքները՝ ապրիլի 1-ին ժամը 20․00-ին․ մասնակցությունը կազմել է 72․7 %

Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը։

Այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Ընտրություններին մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը»,– նշեց նա։

Ըստ Արզումանյանի՝ քվեաթերթիկների հաշվելու գործընթացին կարելի է հետևել առցանց։

Նա տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի համաձայն տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ընտրությունների աղյուսակավորումը պետք է իրականացվի մինչև ապրիլի 1-ի ժամը 14:00-ն: Դրանք պարբերաբար կներկայացվեն ԿԸՀ, որը իրականացված աղյուսակավորման արդյունքներով  մինչև ապրիլի 1-ի ժամը 20:00 կամփոփի ընտրությունների նախնական արդյունքները:

Back to top button