Հասարակություն

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրվել պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն և նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին

Ախալքալաքի Սակրեբուլոյի անդամ, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև ներկայիս պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել հրազենի գործադրությամբ խուլիգանական արարք կատարելու համար: Հաղորդվում է, որ խափանման միջոց դեռևս ընտրված չէ: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն:

Մարտի 29-ին Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնի Ախալքալաքի շրջանային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել են 1954 թվականին ծնված Ս.Պ.-ն և 2001 թվականին ծնված Ա.Մ.-ն:

Նրանց մեղադրանք է ներկայացվել Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասով: Հանցանքը ենթադրում է 4-ից 7 տարվա ազատազրկում:

Դատախազությունը Ս.Պ.-ին և Ա.Մ.-ին խափանման միջոց կիրառելու համար միջնորդություն կներկայացնի դատարան օրենքով սահմանված ժամկետում:

Մարտի 26-ին, ժամը 15:30-ի սահմաններում, պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ կրակոցներ էին արձակվել: «Արդյունքում ոչ ոք չէր տուժել: Ինչպես պարզվել է, կրակել էին ինչպես «Վրացական երազանք»-ի գործող պատգամավոր Հենզել Մկոյանը, այնպես էլ «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը»,-գրել է Jnews.ge-ին :

Back to top button