ԿարևորՀասարակություն

Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները. Նիկոլ Փաշինյան

Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները: Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքի իր էջում։

«Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարեցնել խստացված սահմանափակումները։ Վիճակագրությունը մեզ անհանգստացնում է: Կա երկու նեգատիվ սահման, մեկը խուճապարահ լինելն է, մյուսն իրավիճակին շատ հանգիստ վերաբերվելն է: Մենք խուճապի մատնվելու ռիսկ ունեինք, սակայն հաջողվեց կառավարել: Կարծես, այլ ծայրահեղության մեջ ենք մտնում, այն է՝ շատ հանգիստ ենք վերաբերվում իրավիճակին: Շատերը մտածում են, որ կորոնավիրուսն իրենց չի հասնի: Շատ կուզենայի կիսել ձեր լավատեսությունը: Եթե հոգ չտանենք մեր մասին, արտակարգ միջոցներ չձեռնարկենք, ապա կորոնավիրուսը մեզ կհասնի շատ արագ: Կար վարկած, թե շատ շատերն են վարակվելու: Մենք խնդիր ունենք, որ այդ պրոցեսը լինի մաքսիմալ կառավարելի, այսինքն, այնպես չլինի, որ այնքան շատանան դեպքերը, որ առողջապահական համակարգը կաթվածահար լինի: Դրա համար հորդորում ենք մնալ տանը»,-ասաց վարչապետը:

Կարդացեք նաև
Close
Back to top button