ԿարևորՀասարակություն

Որ դեպքում «Վարկս Էյ-Էմ»-ի լուծարային հանձնաժողովը կզիջի ժամկետանց տույժ-տուգանքները

«Վարկս Էյ-Էմ»-ի լուծարային հանձնաժողովը կզիջի ժամկետանց պարտավորություններ ունեցող հաճախորդների տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կենտրոնական բանկի Ֆեյսբուքի էջը՝ հրապարակելով «Վարկս Էյ-Էմ լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովի հայտարարությունը։  

«2020 թ. մարտի 26-ին հաստատված «Վարկս Էյ-Էմլուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ լուծարային ծրագրին համաձայն՝ Լուծարային հանձնաժողովը որոշել է՝ այն հաճախորդները, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։ Այն հաճախորդները, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որևէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ):

Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց։ Հարցերի դեպքում դիմել Լուծարային հանձնաժողով՝ +(374 12) 700 000, [email protected]»,- ասված է հայտարարության մեջ։  

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24-ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ-ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան` ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: 

Back to top button