ԿարևորՀասարակություն

Մեկական զամբյուղ մթերք՝ տատիկ, պապիկներին

Մեկական զամբյուղ մթերք՝ տատիկ, պապիկներին:
1 զամբյուղ մթերք = մեկ ամիս անվտանգություն = 17.000 դրամ:

Տավուշի մարզպետարանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է Պահապան զարգացման հիմնադրամի հայտարարությունը, որը կարևորելով Տավուշի մարզում բնակվող ամենախոցելի խմբերից տարեց մարդկանց անվտանգությունը, նրանց տանը մնալու անհրաժեշտությունը՝ ցանկանում է նրանցից յուրաքանչյուրին ապահովել մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշարով:
Տավուշի մարզում բնակվում է 970 միայնակ տարեց մարդ, ըստ հաշվարկների՝ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ փաթեթը մեկ տարեց մարդու համար կարժենա 17.000 դրամ:

Հիմնադրամը կոչ է անում միանալ և ապահովել նրանցից որևէ մեկի առողջությունն ու անվտանգությունը՝ բանկային փոխանցում կատարելով Պահապան հիմնադրամի հաշվեհամարներին. 
AMERIABANK
AMD account number: 15700 24616380300
USD account number: 15700 24616380101
EUR account number: 1570024616380146
RUR account number: 1570024616380158

Back to top button