ԿարևորՀասարակություն

Մարտին Գալստյանը` ԿԲ նախագահի թեկնածու

Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրվել է Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Ազգային դրամատան գործող ղեկավարի՝ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է ամռանը։  ՀՀ

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է  Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ  նախագիծը։

Հարցը զեկուցել է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը: Մարտին Գալստյանի թեկնածությունը դրական եզրակացություն է  ստացել ու ընդգրկվել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։ ՀՀ ֆինանսական համակարգը կայուն է ասել է ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը։

Խորհրդարանական  «Իմ քայլը» խմբակցությունից բացի որևէ այլ խմբակցություն ԿԲ նախագահի թեկնածու չի առաջադրել։ Իշխող ուժի թեկնածուն Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Մարտին Գալստյանն է։ Նրա թեկնածությունը ներկայացվեց ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։  

 Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին պատգամավորների հարցերը բազմաթիվ էին  արժեթղթերի շուկայի զարգացումից  մինչև  գյուղատնտեսական վարկեր։  Իսկ ամենակարևորը՝ ինչ է պատրաստվում անել գխավոր դրամատունը կորոնավիրուսից  հետո:

Համաճարակի վերացում, առողջապահության ոլորտում ամբողջական  ռեսուրսների   ներդրում, սոցիալական  քաղաքականության իրականացում․  քայլերի հերթականությունն է ներկայացնում Մարտին Գալստյանը։

Նաև վստահեցնում է՝ Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է, որևէ վտանգ չի սպառնում, գնաճն էլ կառավարելի է.

«Մեր պատկերացմամբ, գնաճը մակրոկայունության էլեմենտներից մեկն է, որը թույլ է տալիս ցանկացած կառավարության անել պրոակտիվ տնտեսական քաղաքականություն։ ԿԲ իր մանդատի ներքո կոչված է ապահովել մակրոկայունությունը, որը ներառում է ֆինանսական համակարգի ու գների կայունություն»,-ասաց Մարտին Գալստյանը։

Խորհրդարանական հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Արթուր Գրիգորյանին հետաքրքրում էր, թե ստեղծված իրավիճակում ԿԲ-ն ինչ    վարկային քաղաքականություն է վարելու։  Գրիգորյանը հիշեցրեց նաև, որ վերջին օրերին տարբեր ապրանքային խմբերում գների աճ գրանցվեց։

«Ստեղծված իրավիճակում շատ ՓՄՁ-ներ վարկերի միջոցով  կարողանում էին գործունեություն իրականացնել այժմ  անհասկանալի և չկողմնորոշված իրավիճակ է, ուզում եմ ձեր տեսլականը ներկայացնեք»։ 

Մարտին Գալստյանն արձագանքեց՝ կառավարությունը որոշակի ծրագրեր հաստատել է,  կարևորը   շարունակական  քաղաքականության իրականացումն է։

«Արժեթղթերի շուկայում դրական զարգացումներ ունենք»,- արձանագրում է  է ԿԲ  խորհրդի անդամը,- ընդգծեով՝  հատկապես, որ պարտատոմսերի  շուկայից  կան ընկերություններ, որոնք արժեթղթերի շուկա են մուտք գործում։

ԱԺ  ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը  հիշեցրեց՝ արտակարգ իրավիճակում են հարցը քննարկում,   արձանագրեց ԿԲ կայացած կառույց է․

«Որևէ անձ չի կարող ավելի լավ կամ ցածր արդյունավետություն ունենալ, այնտեղ թիմային աշխատանք է»։

Քվեարկությունն արձանագրեց՝ Մարտին Գալստյանի թեկնածությունը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։

Խորհրդարանի ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյան․

«52 դեմ, 5 կողմով որոշումը կայացվել է։ Ձեր թեկնածությունը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում»։

Մարտին Գալստյանն ասաց, որ եթե լիագումար նիստում էլ անցնի իր թեկնածությունը, կաշխատի բոլորի հետ։

Մարտին Գալստյանի թեկնածությունը ԱԺ լիագումար նիստերի օրակարգում կընդգրկվի, փակ գաղտնի քվեարկությունը նախատեսված է ապրիլի 14-ին։

Կենտրոնական բանկի գործող նախագահը Արթուր Ջավադյանն է: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է ամռանը:  Այս պաշտոնն զբաղեցնում է  2008 թվականից՝ փոխարինելով վարչապետ նշանակված Տիգրան Սարգսյանին։ 2014 թվականին վերընտրվեց այդ պաշտոնում։

Back to top button