ԿարևորՀասարակություն

Մարզահամերգային համալիրը՝ մեկուսացման հնարավոր վայր

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պարզաբանել է, թե ինչ նպատակով է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վերածվել կորոնավիրուսով վարակված անձանց համար հնարավոր մեկուսացման վայրի։ Այս մասին Մանե Գևորգյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում։

«Հարգելի գործընկերներ, պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։ Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ»,–ֆեյսբուքի էջում գրել է Գևորգյանը։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն շրջանառվում է ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Մարգարյանի հրածարակած լուսանկարները՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից։ Համալիրի նախասրահում մահճակալներ են տեղադրած։

Լուսանկարները տարածվում են #ՄնաՏանը հաշթեգով՝ ևս մեկ անգամ կոչ անելով հանրությանը տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 532 է: Արձանագրվել է մահվան 3 դեպք։  

Back to top button