ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսով վարակված 30 անձանց բնակության վայրը դեռ պարզված չէ

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը, հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն», — նշել է նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ:

Նա հավելել է, որ նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ, և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից: Տվյալները լիովին հստակեցնելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը։

Երևան` 219

Արագածոտն` 10

Արարատ` 113

Արմավիր` 51

Լոռի` 4

Կոտայք` 88

Շիրակ` 6

Սյունիք` 8

Վայոց ձոր` 1

Տավուշ` 2

Back to top button