ԿարևորՀասարակություն

«Ամուր եղիր, սիրելի Լևոն»․ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և նրա տիկին Նունե Սարգսյանը ցավակցական ուղերձ են հղել Լևոն Արոնյանին կնոջ՝ Արիանայի մահվան կապակցությամբ.

«Սիրելի Լևոն,

Անասելի ցավ ենք ապրում․ կնոջդ՝ Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է։ Լավ ճանաչելով թե՛ քեզ, թե՛ Արիանային, գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք։ Եվ Արիանան մինչև վերջին պահը պայքարում էր․․․

Ես և Նունեն, վստահաբար, նաև մեր ժողովուրդը, քո կողքին ենք՝ մխիթարանքի ու վշտակցության խոսքերով։ Ննջիր խաղաղությամբ, սիրելի Արիանա։ Ամուր եղիր, սիրելի Լևոն»։

Back to top button