ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

ԱԺ պատգամավորի, մարզիկի ու պատմական գիտությունների թեկնածուի հաջողության մեխանիկան․ ժամանակի ճիշտ կառավարում

ԱԺ–ն այսօր երկու արտահերթ նիստ է հրավիրել։ Օրակարգում դարձյալ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն է,  որը երկրորդ ընթերցմամբ չէր ընդունվել։

ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում զրուցել ենք ԱԺ առաջին նիստից անմիջապես հետո և երկրորդ  նիստի սկսվելուց առաջ։

«Երևույթը տհաճ էր, որ արտակարգ դրության պայմաններում գործադիրն ուղարկել էր օրենքի նախագիծ, որը ընդունվելու դեպքում դառնալու էր գործիք ավելի արդյունավետ գործելու համար, և, ցավոք, հենց մեր խմբակցության որոշ պատգամավորներ կա՛մ ներկա չգտնվեցին և չքվեարկեցին, կա՛մ էլ ուղղակի դեմ էին»,– անդրադառնալով օրինագծի տապալմանը՝ նշել է  Ջուլֆալակյանը։

Արսեն Ջուլֆալակյանի հետ զրուցել ենք  նաև Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերը հետաձգելու Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշման մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button