ԿարևորՀասարակություն

68000-136000 դրամ միանվագ փոխհատուցում՝ կախված աշխատավարձի չափից

Կառավարության այսօրվա որոշմամբ ռեստորանների, հանրային սննդի այլ օբյեկտների, հյուրանոցների, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, տուրիստական ընկերությունների աշխատակիցները կստանան 68000-136000 դրամ միանվագ փոխհատուցում՝ կախված աշխատավարձի չափից։

Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աշխատակից Օֆելյա Սիմոնյանը:

«Եթե նշված ոլորտներում գործող ձեռնարկության աշխատակից եք, կարդացեք կարգը և դիմեք, ստացեք ձեզ հասանելիք փոխհատուցումը»,- ասված է հայտարարության մեջ:

Շահառուները կարող են դիմոլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղ ստեղծվել է էլեկտրոնային գործիք՝ առցանց դիմելու հնարավորությամբ։

Back to top button