ԿարևորՀասարակություն

Նիդերլանդները Հայաստանն այսուհետ դասում է անվտանգ ծագման երկրների շարքին

Նիդերլանդների արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղարի որոշմամբ Հայաստանն այսուհետ դասվում է անվտանգ ծագման երկրների շարքին: Այս մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:

Նիդերլանդների Արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղար Անկի Բրուկերս-Կնոլը Ներկայացուցիչների պալատին մարտի 27-ին հղած նամակով տեղեկացրել է, որ 2018թ. մայիսից ի վեր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները զգալիորեն նպաստել են երկրում իրավակարգի և օրենքի գերակայության հաստատմանը, շեշտակի նվազել է Հայաստանից ապաստան հայցողների քանակը և մի շարք այլ ցուցանիշներ Հայաստանն այսուհետ դիտարկվում է որպես ծագման անվտանգ երկիր։

Back to top button