ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Համավարակն ունի վերելքի և վայրէջքի փուլեր․ ո՞ր փուլում ենք հիմա

Համաճարակները, որպես կանոն,  ունենում են վերելքներ և վայրէջքներ՝  «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում  ասել է Երևանի պետական բժշկական համալսարանի  ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոկտոր–պրոֆեսոր Նաիրա Գյուլազյանը ՝ անդրադառնալով հարցին, թե որ փուլում է կորոնավիրուսի տարածումը Հայաստանում։

«Տարբերակներից մեկը վիրուսի սրընթաց տարածումն  է, հետո՝ նույնպիսի անկումը։ Այսպիսին էր պատկերն, օրինակ, Իտալիայում։ Այսպիսի  ընթացքը  խիստ դժվարացնում է բուժհաստատությունների գործը։ Մյուս տարբերակը զարգացման պիկը հնարավորինս մեղմելն է, որ վիրուսի տարածումն այդքան սրընթաց չլինի», – ասել է Նաիրա Գյուլազյանը և հավելել․ «Մենք գնում ենք երկրորդ ՝ պիկը մեղմելու ճանապարհով։ Սա կարող է ավելի երկար տևել, բայց նման կտրուկ աճ չի արձանագրվի»։

Մասնագետը կարծում է, որ բոլոր ջանքերն այսօր պետք է ուղղվեն մահացության դեպքերը նվազագույնի հասցնելուն։

«Ռադիոլուրի հյուրասրահ»–ում  Նաիրա Գյուլազյանի հետ քննարկել ենք կորոնավիրուսի վարքագիծը․ ինչ են հուշում վարակի  տարածման  տրամաբանությունն  ու տեմպերը, ինչով է կորոնավիրուսը տարբերվում  շնչառական այլ հիվանդություններից,  որոնք են պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցները։

Back to top button