ԿարևորՀասարակություն

Վիրավորում ստացած 2 զինծառայողի վիճակը կայուն է. նրանց տեղափոխում են Երևան

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը գրել է, որ վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է։

«Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Այժմ տեղափոխվում են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին:

Առողջություն հակառակորդի ոտնձգությունը վճռականորեն կասեցրած մեր զինծառայողներին»,- գրել է նա:

Back to top button