Էկոսֆերա

Սևաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկման մասին ահազանգ․ «Էկոսֆերա»

Կրկին ահազանգ.այս անգամ Սևաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկման մասին:

Խորհրդարանում քննարկվել են մի շարք կարևոր բնապահպանական նախագծեր:
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Առաքելյանը երեկ էջում հրապարակել է տեսանյութ ու գրել. «Սա այսօրվա նկարած է։ Սևաբերդի ջրամբար։

Բնապահպանները և իրավապահները պետք ա պարզեն, սա ինչի արդյունք ա»։
Հրապարակմանն արձագանքել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ հայտնելով. «Այսօր Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Առաքելյանի էջում հրապարակված Սևաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկման տեսանյութի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցներն իրականացնում են ուսումնասիրություն, կկատարվեն ջրի նմուշառման աշխատանքներ, օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք:

Ցուցադրել ավելի
Back to top button