ԿարևորՀասարակություն

Մեկուսացումից և ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադարձել են ծառայության

Այսօր մեր երկրում  կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում հաստավել է 58 դեպք։ Վիրուսի տարածման վիճակագրությունը ներկայացրել է  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության  հրավիրաված արտահերթ նիստում։

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց վարաչպետի հարց ու փորձով,  թե   «ինչպիսի վիճակագրություն ունենք այսօր, ինչ թարմացումներ են եղել վերջին 24 ժամերի ընթացքում»։

Առողջապահության նախարար  Արսեն  Թորոսյանը  տեղեկացրեց, որ  վերջին մեկ օրվա ընթացքում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք:  Նրանցից 25-ը ի սկզբանե գտնվել է կարանտինում, 31-ը, որոնց մեջ կա նաև բուժաշխատող, հաստատված դեպքերի կոնտակտավոր է: 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է, քանի որ վարակակիրները  եկել են արտերկրից։

«Այս պահին ունենք 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդ: Չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել, բայց, ամենայն հավանականությամբ, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդը շուտով կդառնա ծանր, այսինքն՝ բարելավում ունենք: Եվս երկու ծանր, որոնց մենք գնահատում էինք, որ կարող են դառնալ ծայրահեղ ծանր, մեր բժիշկների աշխատանքի շնորհիվ կդադարեն համարվել ծանր և կտեղափոխվեն սովորական պալատ»,- նշեց Արսեն Թորոսյանը:

Նախարաը տեղեկացրեց նաև,որ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը երիտասարդ է, և   բժշկական օգնության է դիմել բավական ուշ, երբ արդեն երկկողմանի թոքաբորբ է ունեցել: 

 Նշենք, որ դեպքերից մեկն էլ   գրացվել է  Զինված ուժերում։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ արդեն 6 զինծառայողի մոտ հյատնաբերվել է կորոնավիրուս։  Սակայն  Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այլ տեղեկություններ  էլ  փոխանցեց․

«Մեկուսացումից և ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ կրկնակի թեստավորումից հետո կվերադառնան ծառայության»,–ասաց Տոնոյանը:

Փաշինյանն անդրադարձավ մահվան դեպքերին,  ասաց, որ  նախօրեին մահացած  երկու հիվանդներն էլ ունեցել են ծանր խրոնիկական հիվանդություններ: Նրանցից մեկն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն և զարկերակային գերճնշում, մյուս հիվանդի մոտ էլ ախտորոշված է եղել   սրտամկանի ինֆարկտ,  ինսուլտից հետո առաջացած հետևանքներ:

«Այդ տեսակի հիվանդություններ ունեցողները ավելի զգույշ պետք է լինեն»,–ասաց վարչապետը։

Նախարարը  ներկայացրեց նաև  կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ տարիքային վիճակագրությունը , ասաց, որ երկրից երկիր վիճակագրությունը տարբեր է, ինչը կախված է տվյալ երկրի բնակչության կենսակերպից։

«Եթե  մենք օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող  պացիենտ  է ու, կարելի է ասել, երիտասարդ մահ կունենանք»։

Back to top button