ԿարևորՀասարակություն

Հայաստանը խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրելու փորձերը

Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը, որոնց հետևանքով վիրավորում է ստացել Տավուշի մարզի Ոսկևան համայնքի 14-ամյա բնակիչը։ Միևնույն ժամանակ նույն հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ընթացքում վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Այս գործողություններով Ադրբեջանն արհամարհում է միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ այս ժամանակաշրջանում զինադադարն անվերապահ պահպանելու և սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալու կոչերը»,- ասված է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Այս ռազմական միջադեպը փաստում է, որ կամ ադրբեջանական կողմը չի վերահսկում սահմանին իր զինված ստորաբաժանումների գործողությունները, կամ գնում է իրադրության միտումնավոր սրման՝ կրելով դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը»,- նված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԳ նախարարությունը այս գործողությունների հետևանքով տուժած մեր քաղաքացիներին մաղթում է շուտափույթ ապաքինում:

Back to top button