ԿարևորՀասարակություն

Երկու պացիենտի մոտ դրական դինամիկա կա․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա կա։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ նրա՝ 49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։

«Շնորհակալություն եմ հայտնում մեր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին՝ վերջիններիս վիճակը կայունացնելու և ծանր դրությունից հանելու համար»,- գրել է նախարար Թորոսյանը։

Back to top button