ԷկոսֆերաՀայկական հարց

Անթուրայի որբանոցում հայ որբերին դիմում էին ոչ թե անուններով, այլ նրանց տրված համարներով․ «Հայկական հարց»

Թուրքական իշխանությունները վերապահումով են մոտեցել թուրքացված և իսլամացված հայ որբերին՝ մտածելով, որ մի օր նրանց մեջ կարթնանա հայկական ինքնագիտակցությունը:

Անթուրայի որբանոցը ցավի բույն էր: Հայ որբերին դիմում էին ոչ թե անուններով, այլ նրանց տրված համարներով: Թուրքական իշխանությունները նպատակ ունեին հայ որբերին զրկել հայկական ինքնությունից:

Երեխաները, սակայն, վերմակների տակ թաքուն խաչակնքվում էին, կրկնում էին իրենց և հարազատների անունները, որ երբեք չմոռանային:

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Մարգարյանը: Հայ որբերը թուրքական որբանոցներում՝ մաս 4-րդ:

Ցուցադրել ավելի
Back to top button