ԿարևորՀասարակություն

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ևս երկու հիվանդ` 55 և 73 տարեկան

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ևս երկու մարդ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշել է, որ հիվանդներն են 55 տարեկան մի կին և 73 տարեկան տղամարդ, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։

«Բժիշկներն արել են ամեն հնարավորը՝ նրանց կյանքը փրկելու համար, ինչը, ցավոք, չի հաջողվել»,-գրել է նախարարը:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 407 դեպք: Առողջացել է 30 մարդ: Այժմ գրանցված է մահվան 3 դեպք:

Back to top button