ԿարևորՀասարակություն

Բեռնափոխադրումը շարունակվելու է․ վարչապետը՝ ՌԴ կառավարության նոր որոշման մասին

ՌԴ կառավարության կողմից երկրի սահմանները փակելու վերաբերյալ նոր որոշումը չի ազդելու Ռուսաստանից հայկական բեռների փոխադրման վրա, ուստի անհանգստանալու որևէ առիթ չկա: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ նիկոլ Փաշինյանը:  

Նա նշել է, որ այդ փաստը հաստատվել է նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հեռախոսազրույցի ընթացքում՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումը շարունակվելու է նաև այդ որոշումից հետո:

Վարչապետը վստահեցրեց, որ դեպի Հայաստան բեռնափոխադրումներն իրականացվում են բնականոն ռեժիմով, խանութներում պարենի պակաս չկա: 

Back to top button