ԿարևորՄիջազգային

Նորաձևության տները բժշկական դիմակ կարտադրեն, օծանելիք ստեղծողները՝ ալկոգել

Ռալֆ Լորեն նորաձևության տունը հայտարարել է, որ պատրաստվում է սկսել բժշկական դիմակների և խալաթների արտադրությունը` կորոնավիրուսների տարածման ֆոնին:

Ընկերության Թվիթերի էջը տեղեկացնում է, որ բժիշկների համար կկարվի 25 հազար դիմակ և խալաթ: Բացի այդ, Ռալֆ Լորեն բարեգործական հիմնադրամը 10 միլիոն դոլար կնվիրաբերի` կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նաև Ջիորջիո Արմանի նորաձևության տունը։ Արմանիի հագուստ արտադրող գործարանները 25000 բժշկական դիմակ ու մեկանգամյա խալաթներ կարտադրեն։

Հանրահայտ երգչուհի Շակիրան ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ իր գործընկեր՝ օծանելիք արտադրող «Puig» ընկերությունը դադարեցրել է օծանելիքի արտադրությունը։ Փոխարենը նրանք, ինչպես երգչուհին է նշում, զբաղվում են ավելի կարևոր գործերով։ Նրանք ձեռքեր ախտահանող քսուկ (ալկոգել) են արտադրում Իսպանիայի կառավարությանն աջակցելու համար։

«Սա հանրօգուտ գործ անելու փայլուն օրինակ է, որը հուսով եմ շատերին կոգեշնչի»,- գրել է երգչուհին։

Երկիր մոլորակը պատուհասած COVID-19 հիվանդության դեպքերի թիվն անցել է 550 հազարը, մահացել է ավելի քան 25 հազար մարդ, լիովին ապաքինվել է ավելի կան 129 հազար հիվանդ:

Back to top button