ԿարևորՀասարակություն

Հանրապետական մաղթանք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մարտի 28-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանին, կատարվեց Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար:

Այս առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռում պահվող Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից՝ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, որով արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Հայոց աշխարհն ու մեր ժողովրդին՝ հայցելով բազմաչարչար Հայրապետի բարեխոսությամբ Երկնավոր Տիրոջ զորակցությունն ու օգնությունը՝ աշխարհին և մեր ժողովրդին պատուհասած համավարակի դիմագրավման համար։

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց համայն հայությանը՝ վերջում վերստին Լուսավորչի Սուրբ Աջով և «Պահպանիչ» աղոթքով օրհնելով աշխարհասփյուռ մեր ժողովրդին։

Արարողությունը բարեպաշտ ժողովրդի համար հեռարձակվել է ժամը 18։00-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ։

Back to top button