ԿարևորՀասարակություն

Հայ ծրագրավորողները ստեղծել են տեղաշարժման ձևաթղթի էլեկտրոնային տարբերակը

Հայաստանի ոստիկանությունը շարունակում է   քաղաքացիներին հորդորել   տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ունենալ անձնագիր ու տեղեկատվական թերթիկ։  Հայ ծրագրավորողները ստեղծել են  ձևաթղթի էլեկտրոնային հավելվածը,  «այն հավասարազոր է ձևաթղթին», -ասել է Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։

Նա վստահեցրել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի դեպք չկա, բոլոր ստորաբաժանումների նման այստեղ էլ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները։   

Հայաստանում սահմանափակված է քաղաքացիների ազատ  տեղաշարժը։ Տանից դուրս  գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, անձնագրով, տեղեկատվական թերթիկով․ ճիշտ այնպես ինչպես աշխարհի շատ երկրներում  սովորական պայմաններում, Հայաստանում, սակայն, արտակարգ  դրության այս օրերին։

Ոստիկանությունը հետևում է․ «Անձնագիրն է քաղաքացու, ելքի ժամը, որտեղ է ապրում, երբ է վերադառնալու»։

Քաղաքացիների արձագանքը համարժեք է ստեղծված իրավիճակին։

Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն ասում է մարտի 28-ի կեսօրի դրությամբ  ՀՀ ոստիկանությունը ինքնամեկուսացման պայմանների խախտման համար 1889 քաղաքացու վարչական պատասխանատվության է ենթարկել, միայն թե դեռ պարզ չէ նրանցից՝ ով որքան տուգանք կմուծի։

Փոխոստիկանապետը նույնիսկ ամուսիններին է հորդորում շրջել ոչ թե  միասին, այլ՝ մեկ-մեկ․

«Ավտոմեքենաներում սահմանված քանակի անձանցից ավել տեղափոխելու պարագայում, 1843 դեպքով ուղևորները իջեցվել են տրանսպորտային միջոցներից, իսկ 48 դեպքով ընդհանուր օգտագործման տրանսպորտային վարորդները վարչական տույժերի են ենթարկվել ավել ուղևոր տեղափոխելու կապակցությամբ։ Կխնդրեմ բոլոր ամուսիններին այս իրավիճակում հնարավորության դեպքում  մեկ-մեկ շրջել՝ իրենց ու  իրենց բալիկների անվտանգությունն ապահովելու համար»։

Մհրյանը հիշեցնում է՝  մարտի  25-ին մինչև ժամը 16․00  քաղաքացիներին  խնդրում  ու հորդորում էին, որ պետք է օրենքի շրջանակներում գործել։  Դրանից հետո են միայն սկսել վարչական տույժեր կիրառել։  Ծայրամասերում  քաղաքացիների կուտակումները փոխոստիկանապետը չի բացառում, քաղաքացիներին հորդորում է ըմբռնումով մոտենալ

«Ոստիկանության թվաքանակը անսահմանափակ չէ, ոստիկանությունն իր ծառայություններն իրականացնում է նշված երթուղիներով, հաջորդաբար, հնարավորության դեպքում փորձում է պրոցեսն ավելի կառավարելի պահել»։

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի դեպք չկա, բոլոր ստորաբաժանումների նման այստեղ էլ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները։    

Back to top button