ԿարևորՄտքերի խաչմերուկ

Կորոնավիրուսը՝ շրջապտույտից դուրս գալու հնարավորություն

Հնարավորություն բոլոր այն քայլերի համար, որոնց մասին  մտածել ենք, բայց չենք ձեռնարկել՝ կարծում է «Արժեքների հեղափոխություն» հաղորդման հեղինակ Վահե Հովհաննիսյանը և ընդգծում ՝ այդ հնարավորությունը տրվել է բոլոր մակարդակներում՝ թե անհատների, թե հասարակությունների, թե պետությունների։

Հովհաննիսյանը չի բացառում, որ կորոնավիրուսի ստեղծած առողջապահական ճգնաժամը վերափոխվի  տնտեսականի, քաղաքականի, սոցիալականի, նաև ՝ հոգեբանականի ու  մշակութայինի, ծանր հետևանքներ ունենա,  բայց նաև համոզված է՝ աշխարհը կորոնավիրուսից առաջ և հետո նույնը չի լինելու։

«Մինչև 2020 թվականը մենք բոլորս ինչ–որ շրջապտույտի մեջ էինք՝ յուրաքանչյուրս յուրովի։ Ոչ ոք իրեն չէր հարցնում, թե ինչ է ուզում և շարժվում էր այնպես, ինչպես տանում էր շրջապտույտը»,-ասում է Հովհաննիսյանը : Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակն այդ շրջապտույտից դուրս գալու, դադար առնելու ու փոփոխությունների գնալու հնարավորություն է։

Back to top button