ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Թատրոնի օրը՝ ոչ թե բեմում, այլ օնլայն տիրույթում

Թատրոնի միջազգային օրվա առթիվ «Ռադիոլուրի» հյուրասրահում Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանն է։ Թատրոնը նախաձեռնել էր չորս առաջնախաղ, որոնք արտակարգ դրության պայմաններում մնացին անավարտ։ Հռիփսիմե Առաքելյանը, սակայն, բացել է մի ներկայացման փակագծերը։

Ռեժիսոր Նունե Աբրահամյանի բեմադրությամբ` ապրիլի 22-ին եւ 23-ին պետք է տեղի ունենար «Փրկության հրեշտակը» ներկայացումը ` նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:

Այս ներկայացման պիեսը գրվել է իրական փաստերի հիման վրա։ «Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի փրկության համար նահատակված Հովհաննես Էսքիջյանի պատմությունն է։ Մի մարդ, որը կարողացել է յուրաքանչյուր երեխայի համար 1 ոսկի վճարել թուրք ասկյարին` փրկելով հազարավոր երեխաների»։

Իսկ Հայաստանում արտակարգ դրության օրերին առցանց հարթակով թատրոնի ֆեյսբուքյան էջում ցուցադրված ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի բեմադրած «Անուշ» ներկայացումը 1,5 օրվա ընթացքում 46 հազար դիտում է ունեցել:

Back to top button