ԿարևորՔաղաքական

Արցախը պատրաստվում է ընտրությունների

Արցախում կորոնավիուսի դեպք չի արձանագրվել: Ստեղծված միջգերատեսչական հանձանժողովը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, որոնց  շարքում  նաև Հայաստանի Հանրապետության հետ ավտոճանապարհային հաղորդակցության սահմանփակումներն են:

Այդ աշխատանքին օժանդակեում  է նաև ՀՀ ոստիկանությունը, որի ստորաբաժանումները, ըստ Արցախում ստեղծված տեղեկատվական շտաբի հայտարարության, կայուն պահակակետեր են  ձևավորել Սոթք–Քարվաճառ ճանապարհին, նաև Տեղ և Սյունիք գյուղերի մոտ` ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն:

Արցախում կորոնավիրուսի դեպք չկա,  դրա տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների շրջանակում երեկ կառավարությունը որոշում է ընդունել    մինչև   մարտի 31-ը հանրային իշխանության մարմինների և նրանց ենթակա կազմակերպությունների գործունեության նկատմամբ մի շարք սահմանափակումների մասին: Մի շարք կառույցներ անցել են  հեռավար գործունեության։

Հանրային իշխանության մարմինների վարչական շենքերում արգելվել է աշխատակիցների մուտքը, կասեցվել են  հանրային սպասարկող գրասենյակների  գործունեությունը:   Այս սահմանափակումներին զուգահեռ` Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում բնականոն աշխատում են  խանութները, կենցաղսպասարկամն  որոշ օբյեկտներ:  Սահմանափակումները տարածվել են նաև  Հայաստանի Հանրապետության հետ կապի վրա:

Մասնավորապես` արգելված է ավտոմոբիլային  շարժը` բացառությամբ Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող անձանց, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների,   Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնողների եւ լրագրողների համար: Կորոնավիրուսի և  ընտրությունների թեման քննարկվում են զուգահեռ:   Հիմնական հարցն է հետաձգե՞լ ընտրությունները, թե՞ ոչ: 

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ու նախագահի թեկնածուները տարբեր տեսակետներ ունեն:  Վիտալի Բալասանյանն ու նրան առաջադրած «Արդարություն» կուսակցությունն առաջարկում են արտակարգ դրություն հայտարարել: Նույն պահանջն են առաջարդրում նախագահի   թեկնածուներ Վահան Բադասյանը,  Ռուսլան Իսրայելյանը՝ իրենց աջակից կուսակցություններով, Քրիստին Բալայանը, Աշոտ Դադայանը: Դավիթ  Իսրայելյան  «Անկախության սերունդ» կուսակցության նախագահ:

Արցախի հեղափոխական կուսակցությունը ընտրարշավի մեկնարկից պահանջում էր  նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը և  ընտրությունների հետաձգումը: Արդեն մի քանի օր է  նրանք Ստեփանակերտում վրան են տեղադրել: Պահանջը չի փոխվել:

Այս կուսակցության երկու համախոհներ ընտրությունները հետաձգելու պահանջով հացադուլ են սկսել:

Հայտարարություն է տարածել նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը: Նա նշել է, որ ըմբռնումով կընդունի, եթե որոշվի հետաձգել ընտրությունները։: Հետաձգելուն կողմ են նախագահի թեկանծուներից  Հայկ Խանումյանը, Մելսիկ Պողոսյանը: Այլ կարծիքի են խորհրդարանում ներկայացված ուժերը, որոնք, ըստ Արցախի նախագահականի տարածած հաղորդագրության, սատարում են իշխանություններին: Բակո Սահակյանը հարցը քննարկել է «Ազատ Հայրենիք», ՀՅԴ, Արցախի ժողովրդավարական կուսակցությունների հետ:

Այսօրվա դրությամբ ընտրությունների նախապատրաստությունները շարունակվում են:   

Back to top button