Սփյուռքի ձայնը

Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի վերջին․ «Սփյուռքի ձայնը»

Սևրի Մխիթարյանների «Սամուել-Մուրադ» վարժարանի տարածքի հարցը հասել է դատարան:

Լիբանանի հոգևոր և հասարակական դասի ներկայացուցիչները հանդիպել են ազգային առաջնորդարանում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու համար:

Ակնարկ. Աշխարհահռչակ հայ նկարիչ, գծագրության և փորագրության աշխարհահռչակ հայ վարպետ Էդգար Շահինի մասին է «Ռադիոայգի» պատասխանատու Շաքե Մանգասարյանի հաղորդումը:

Ֆրանսիայում մարտի 15-ին տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Թուրքամետ և ադրբեջանամետ թեկնածուների դեմ հայկական համայնքը գործողություններ սկսեց ձեռնարկել: Ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված էր անցկացնել մարտի 22-ին, սակայն կորոնավիրուսի տարածման պատճառով այն տեղափոխվեց այս տարվա հունիս ամիս:

Ի՞նչ գործողություններ կիրականացնի հայ համայնքն այս ամիսների ընթացքում՝ ընտրությունների երկրորդ փուլում ցանկալի թեկնածուների հաղթանակի համար. Հեռախոսազրույց Լիոնում գործող «Կովկաս» կենտրոնի նախագահ, հասարակական գործիչ, թարգմանիչ Հիլդա Չոբոյանի հետ:

Back to top button