ԿարևորՀասարակություն

Առցանց սովորում ենք, առցանց զվարճանում, առցանց սնվում․․․

Արտակարգ դրության  պայմաններում տեղաշարժի սահմանափակումը թելադրել է կյանքի նոր կանոններ։ Կարելի է ասել՝ կյանքն իր ակտիվությամբ տեղափոխվել է առցանց հարթակ․ առցանց սովորում ենք, առցանց զվարճանում, առցանց թատրոն հաճախում, առցանց նաև առևտուր անում և սնվում։

«Ռադիոլուր»-ի թիրախում հայտնված մի քանի կազմակերպությունների օրինակը եզակի չէ, նոր իրավիճակով պայմանավորված շատերն են այսօր ինքնակազմակերպվել ու ճկուն և օգտակար քաղաքանություն են վարում առցանց տիրույթում։ Լավագույն օրինակներին կանդրադառնանք պարբեարաբար։

Փորձենք առցանց փոքրիկ էքսկուրս կատարել  քաղաքի խանութներում, ռեստորնաններում, դեղատներում՝ գնահատելու առցանց տիրույթում ընթացող կյանքի իրական պատկերը։ Որքանո՞վ է առցանց կյանքն ակտիվացել հատկապես այս ոլորտներում։

Հայկական շուկայում ռեստորանային ոլորտում բիզնես նախաձեռնություններով հայտնի «Երեմյան Փրոջեքթս» ընկերության փիար մենեջեր Անահիտ Գևորգյանն ասում է, որ արտակարգ դրության հաստատումից  հետո ակնհայտորեն ավելացել է ցանցում գործող ռեստորանների առցանց պատվերների ու առաքումների թիվը։

«Բնականաբար ավելացել է,  եթե նախկինում փոքր պատվերներ էին լինում, հիմա ընտանիքներով են պատվիրում՝ տան անդամների քանակով։ Դուրս գալը սահմանափակվել է և մարդիկ գերադասում են, որ պատվերը տուն բերեն»,- նշում է Անահիտ Գևորգյանը։

Փոխվել է ոչ միայն առցանց պատվերների ծավալը, այլև՝ պատվիրատուների նախապատվությունները սննդի հարցում։ Ավելի թեթև, վիտամիններով հարուստ սնունդ․ եթե արտակարգ դրության առաջին օրերին կազմակերպության օպերատորներն իրենք էին խորհուրդ տալիս ընտրել նման սնունդ, ապա այժմ պատվիրատուներն ի սկզբանե ընտրում  են բանջարեղենային ապուրներ, աղցաններ, կոմպոտներ, այն ամենը, ինչը պարունակում է հարուստ վիտամիններ և կարող է բարձրացնել ն օրգանիզմի  դիմադրողականությունը։

Իրավիճակի դրդմամբ սննդի բազմաթիվ  կազմակերպություններ  վերջին օրերին անցել  են առցանց սպասարկման, ինչպես նաև անվճար առաքման  ծառայությունների։ «Երեմյան Պրոջեքթս»-ում այս առուոմով  հարուստ փորձ ունեն, բայց այստեղ էլ  այս օրերին աշխատում են արտակարգ դրությամբ պայմանավորված արտակարգ  ռեժիմով, անվտանգության արտակարգ պայմաններով․

«Այս պահի դրությամբ  կամավոր սկզբունքով առաքման  աշխատանքներին միացել են ընկերության մյուս  աշխատակիցները՝ մենեջերներ, մատուցողներ…։ Նրանք օգնում են պատվերները տեղ հասցնել՝ կլինի ոտքով, հեծանիվով, թե մեքենայով։ Աշխատավայր մտնելիս և դուրս գալիս առողջական վիճակը պարտադիր ստուգվում  է, իրականացվում են անվտանգության անհրաժեշտ բոլոր միջոցառումները»,- նշում է փիար մենեջերը։

«Երեմյան Փրոջեքթս»-ի թիմն այս օրերին աշխատում է կրկնակի հագեցած գրաֆիկով, որպեսզի  համեղ ու սննդարար ուտեստներ  մատակարարվեն  մեկուսացման մեջ գտնվող մեր հայրենակիցներին, հիվանդանոցներում օր ու գիշեր անցկացնող բուժաշխատողներին, նոր հիվանդասենյակներ կառուցող շինարարներին և պարզապես քաղաքացիներին, որոնք ունեն դրա անհրաժեշտությունը։

Ընկերության ներկայացուցչի խոսքով․ «Մեր քաղաքականությունն է՝ որտեղ այդ պահին հրատապ օգնություն է պետք, եթե պետք է Նորքի ինֆեկցիոն ենք ուղարկում սնունդ, եթե անհրաժեշտ է՝ մեկ այլ տեղ։  Որտեղ կա բաց և անհրաժեշտ է մեր օգնությունը, որպեսզի մարդիկ չնեղվեն, այնտեղ լինում ենք։ Արտակարգ դրությունը պարտադրում է լինել ճկուն»։

Շուրջ երեք տարի առցանց հարթակում գործում է Gazar.am կայքը։ Մասնավորապես գյուղատնտեսական ապրանքներ վաճառող ու առաքման ծառայություն իրականացնող  առցանց շուկայի   ծանրաբեռնվածությունն այս օրերին ավելացել է շուրջ  հարյուր տոկոսով։  Ինչպես կայքի տնօրեն Էլեն Թադևոսյանն է ասում, շատերը հենց այս օրերին բացահայտեցին Gazar.am առցանց շուկայի գոյությունը։

Իսկ ինչ են պատվիրում այս հարթակում մեր հայրենակիցները  հատկապես արտակարգ դրության այս օրերին․

«Բանջարեղեն, մեղր, ցիտրուսներ, իմբիր, առաջին անհրաժեշտության ապրանքներ, առաջին հերթին,  բնականաբար, կարտոֆիլ։ Մարյաքաղաքում առաքումն իրականացնում ենք ենք անվճար, այս օրերին ժողովրդի վիճակից ելնելով նաև Երևանից դուրս ենք անվճար առաքում իրականացնում»,- նշում է Թադևոսյանը։

Էլեն Թադևոսյանը վստահեցնում է՝ իրավիճակից չեն օգտվում, հօգուտ իրենց չեն փոխել առցանց շուկայի գնային քաղաքականությանը։  Առաքման ծառայությունն իրականացնելիս  էլ  հետևում են անհրաժեշտ բոլոր միջոցառումների իրականացմանը։

«Մեր առաքիչները ամեն օր բուժզննում են անցնում, ջերմաչափվում են։ Մեզ համար կարևոր է ինչպես մեր, այնպես էլ մյուսների առողջությունը։

Առցանց կյանքն ակտիվացել է նաև առողջությանն անմիջականորեն կապված դեղատնային ոլորտում։ Med 911 առցանց դեղատան մենեջեր Մարինե Դավթյանի տեղեկացմամբ՝ հիմնական պահանջարկն այսպիսին է․«Այս օրերի պահանջարկը՝ դիմակ, ալկոգել, հակավիրուսային դեղեր»։

Ինչպես առցանց աշխատող  ռեստորաններում, խանութներում, այնպես էլ այս տիրույթում գործող դեղատներում ու այլ ծառայություններում կտրուկ աճել է ինչպես առցանց պատվերների, այնպես էլ առաքումների թիվը։

Դեղատան աշխատակցի խոսքով, առցանց պատվերների թվում  մեծ է հատկապես վիտամին c-ի պահանջարկը, որը դեղատնային ամբողջ շուկայում այս օրերին չափազանց դժվար է գտնելը։ 

Back to top button